Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Դեռ սպասում ենք պաշտոնական պատասխանի

 Դեռ սպասում ենք պաշտոնական պատասխանի
27.11.2023 | 14:46

Արցախից ժամանակավորապես տեղահանված մեր հայրենակիցները հաճախ են դժգոհում, որ Հայաստանի տարբեր պետական հիմնարկներում հրաժարվում են իրենց աշխատանքի ընդունել՝ ներքին կարգով պատճառաբանելով, թե հրահանգ ունեն չընդունել աշխատանքի, քանի դեռ արցախցիները չեն փոխել անձնագրերը և չեն հրաժարվել Արցախի քաղաքացիությունից՝ դառնալով Հայաստանի քաղաքացի։

Այս խնդրի իսկությունը պարզելու համար պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնդրելով հստակ պատասխանել՝ ՀՀ-ում պետական գերատեսչություններում աշխատանքի ընդունվելու ի՞նչ պարտադիր պայմաններ կան Արցախի Հանրապետության քաղաքացիների համար, և արդյո՞ք Արցախի Հանրապետության կողմից տրված 070 կոդով ՀՀ կապույտ անձնագրերը բավարար փաստաթուղթ են համարվում։ Եթե այո, ապա օրենքի և իրավունքի ուժով արդյո՞ք Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են դիմել ՀՀ պետական համակարգում աշխատանքի թափուր պաշտոնների համար, եթե ոչ, ապա անձը հաստատող ի՞նչ փաստաթուղթ պիտի ներկայացնեն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցումը վերահասցեագրել է ՀՀ վարչապետին։

Դեռ սպասում ենք պաշտոնական պատասխանի։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3286

Մեկնաբանություններ